Հայտնի է Բուլղարիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը

13:31 • 28.02.13

Բուլղարիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 12-ին։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Reuters-ին հղումով՝ այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ռոսեն Պլևնելիևը։

 

Փետրվարի կեսերին սկսված բողոքի ակցիաների ալիքը՝ կապված էներգառեսուրսների գնի կտրուկ բարձրացման հետ, ստիպել էին երկրի վարչապետ Բոյկո Բորիսովին հրաժարականի դիմում ներկայացնել։

 

Փետրվարի 21-ին հրաժարականը հաստատվել էր խորհրդարանի կողմից։

 

Մինչև նոր ընտրությունները Բուլղարիան ղեկավարելու է ժամանակավոր կառավարությունը, որն, ինչպես ենթադրվում է, կձևավորվի մոտ ապագայում։

 

Երկրի նախագահը նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է անի անհրաժեշտը՝ ընտրությունների նախապատրաստման համար։