Ֆուկուսիմայի ափերի մոտ ճառագայթված ձուկ են հայտնաբերել
Ֆուկուսիմայի ափերի մոտ ռադիոակտիվ ձուկ են որսացել, որում առկա ճառագայթման մակարդակը 5 անգամ գերազանցում է թույլատրելի չափը, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Վտանգավոր ձկան մասին հայտնել են Tokyo electric power ընկերությանը, որը կառավարում է «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ը: Հետազոտությունները պարզել են, որ ձկան մեջ առկա ռադիոակտիվ նյութի մակարդակը 1 կգ-ում կազմում է 510.000 բեկկերել: Ճապոնիայում առավելագույն թույլատրելի մակարդակը կազմում է 100 բեկկերել:
Եթե այսպիսի ապրանքը հայտնվեր մարդու ափսեում, ապա նա վայրկանական կստանար 7.7 միլլիզիվերթ ծավալով ճառագայթում, մինչդեռ տարեկան ծավալը չպետք է գերազանցի նույնիսկ 3-ը:
2011 թվականի մարտի վթարից հետո Ճապոնիայի իշխանություններն արգելել էին ձուկ որսալ Ֆուկուսիմայի ափերին:
Միևնույն ժամանակ ճապոնական վարչապետ Սինձո Աբեն՝ խորհրդարանում ելույթ ունենալիս, հայտարարել է, որ մտադրված է վերագործարկել ատոմային ռեակտորները, որոնք փակված էին 2 տարի առաջ տեղի ունեցած դեպքի պատճառով: Ըստ նրա՝ դրանք կվերագործարկվեն անվտանգության նոր օրենքներին համապատասխան:
Սկիզբը նախատեսված է այս տարվա հուլիսին: Դրա հետ մեկտեղ Ճապոնիան կշարունակի աշխատանքներ տանել էկոլոգիապես մաքուր վառելիք ստեղծելու ուղությամբ: Ծագող արևի երկիրը նախատեսում ստեղծել հողմաղացների համակարգ, որը կունենա 16 կմ երկարություն և կձգվի Ֆուկուսիմայի ափերով:










