Հայերն ու հրեաները թուրքական լրատվամիջոցներում ամենից շատն են ատելության թիրախում հայտնվում
Հրեաները և հայերը թուրքական լրատվամիջոցներում ավելի հաճախ են հայտնվում ատելություն սերմանող նյութերի թիրախում, քան այլ խմբերը։ Այս մասին ասված է «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից իրականացված «Մամուլում ատելություն սերմանող նյութերի ուսումնասիրության զեկույց»-ում։
Ինչպես տեղեկացնում է Hurriyet Daily News-ը, հերթական զեկույցում ներկայացված է 2012թ.-ի սեպտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածը։
Այս ընթացքում հրեաներն ու հայերն ամենաշատն են ատելության թիրախում հայտնվել։ Նրանց հետևում են առհասարակ քրիստոնյաները և Թուրքիայում ապրող հույները։
Որպես թիրախ դարձող խմբեր առանձնացել են նաև միասեռականները։
Հիմնադրամն այս ծրագիրն իրականացնում է 2009 թ.-ից և նպատակ ունի պայքարել լրատվամիջոցների միջոցով էթնիկ և կրոնական խմբերին ուղղված ատելության սերմանման դեմ։
Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) ևս դարձել է ատելության քարոզչության թիրախում։
Համապետական երեք օրաթերթերը, որոնցում ատելություն պարունակող նյութերը շատ են, եղել են «Յենի Աքիթ», «Միլլի Գազեթե» և «Յենի Մեսաժ» պարբերականները, իսկ տեղական լրատվամիջոցներում ատելության քարոզչությունն ամենից ավելի արել են «Ստամբուլ», «Գոլջուք փոսթասը» և «Յոզգաթ Հաքիմիյեթ» պարբերականները։










