15-ամյա Ս. Վ.-ն նախնական տեղեկություններով ինքնասպանություն է գործել
Լուսանկարը՝ NewArmenia TV–ի
Երևանի Հարավ-Արևմտյան Ա 1 թաղամասում այսօր հայտնաբերվել է 15-ամյա Ս. Վ.-ի դին։
Ինչպես Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի բաժնից՝ նախնական տեղեկություններով`15-ամյա Ս. Վ.-ն Անդրանիկի 14 հարկանի 48 շենքից իրեն ցած է նետել:
«Հանգամանքները պարզվում են: Հարուցվել է քրեական գործ, անցկացվում է դատաբժշկական փորձաքննություն»,- նշեցին Ոստիկանության մամուլի բաժնից։










