Անհանգստանալու երեք պատճառ Իրանի և «վեցյակի» վերջին բանակցություններից. Financial Times
Իրանի՝ համաշխարհային գերտերությունների հետ վերջին հանդիպումից հետո, որի նպատակը իրանական միջուկային ծրագրի երկընտրանքի որոնումն էր, ավարտված է, գրում է Ջեյմս Բլիցը Financial Times-ի բլոգում:
Ալմա - Աթիում անցկացված երկօրյա բանակցություններից հետո Իրանը 6 համաշխարային տերություններին հայտարարեց իր պատրաստակամության մասին՝ ևս երկու հանդիպում անցկացնել մարտին և ապրիլին և փորձել կարգավորել միջազգային հանրության մտավախությունները, թե երկիրը ցանկանում է միջուկային ռումբ ստեղծել:
«Դժվար է գերագնահատել նման քայլի կարևորությունը: Սակայն երեք պատճառ կա, թե ինչու շատ արևմտյան քաղաքական գործիչներ պետք է խիստ աչալրջություն դրսևորեն», - նշում է հեղինակը:
1. Արդյո՞ք նոր հանդիպումները չեն նշանակում, որ Իրանը հատուկ ժամանակ է ձգում, մշակելով իր միջուկային ծրագիրը:
2. Ալմա–Աթիում փոխզիջումներ առաջարկվեց «վեցնյակի» կողմից, այլ ոչ Իրանի: Իրանի միջուկային ծրագրում խոստացված զիջումների դիմաց նրանք խոստացել են հրաժարվել մի շարք պատժամիջոցներից:
3. ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով՝ Իրանը շարունակում է զարգացնել և ընդլայնել իր միջուկային հզորությունները:










