«Իրոկեզ» սանրվածքով իռլանդացիները հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում (տեսանյութ)

13:46 • 28.02.13

Իռլանդիայում ռեկորդ է սահմանվել «իրոկեզ» սանրվածք ունեցող մարդկանց ամենամեծ թվով, ովքեր հայտնվել են միևնույն ժամին միևնույն վայրում։ Դուբլինում նման սանրվածքով փողոց է դուրս եկել 257 մարդ։ Նրանք գերազանցել են 2011թ. Անգլիայում սահմանված ռեկորդը. այն ժամանակ միջոցառմանը մասնակցել է 109 մարդ, գրում է Лента-ն։

 

Ակցիան կազմակերպել է Today FM ռադիոընկերությունը, որին մասնակցել են 2-62 տարեկան իռլանդացիներ։


Ռեկորդի սահմանումն անցկացվել է Today FM-ի ավանդական «Shave or Dye» արշավի շրջանակներում և բարեգործական բնույթ է կրել. մասնակիցները գումարներ են նվիրաբերել քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի հիմնադրամին։ «Shave or Dye»-ի գոյության ընթացքում հավաքվել է մոտ 6 մլն դոլար։