Իտալիայի նախագահը հրաժարվել է ընթրել Գերմանիայի կանցլերի թեկնածուի հետ
Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն չեղյալ է հայտարարել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (ԳՍԴԿ) կանցլերի թեկնածու Պեր Շտայնբրյուկի հետ պաշտոնական ընթրիքը՝ գերմանացի քաղաքական գործչի անհարգալից արտահայտությունների համար, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Deutsche Welle-ին։
Ելույթ ունենալով Պոստդամում սոցիալ-դեմոկրատների միջոցառման ժամանակ՝ Շտայնբրյուկն ասել է, որ ինքը ցնցված է Իտալիայում վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններում «երկու ծաղրածուների հաղթանակով»՝ նկատի ունենալով նախկին կատակերգու Բեպե Գրիլոյին և աջակենտրոնների առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնիին։
Այդ ժամանակ Մյունխենում գտնվող Նապոլիտանոն միայն թռուցիկ կերպով է անդրադարձել միջադեպին՝ նշելով, որ Իտալիան հարգանքով է վերաբերվում մյուսներին և նման հարգանք է ակնկալում նաև իր երկրի հանդեպ։
ԳՍԴԿ-ի գլխավոր քարտուղար Անդրեա Նալեսը փորձել է մեկնաբանել Շտայնբրյուկի արտահայտությունները։ Նրա խոսքով՝ քաղաքացիները հստակ գնահատական էին ակնկալում, և Շտայնբրյուկն ասել է, ինչ մտածում է։










