Սաուդյան Արաբիայում ատրակցիոնի վթարի հետևանքով 12 երեխա ընկել է մեծ բարձրությունից
Սաուդյան Արաբիայում 9-12 տարեկան 12 երեխաներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ատրակցիոնից ընկնելու հետանքով, տեղեկացնում Взгляд-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի առևտրային կենտրոններից մեկի տարածքում գտնվող ժամանցի կենտրոնում։
Պարզվել է, որ կոտրվել է անվտանգությունն ապահովող սարքը, որի հետևանքով էլ երեխաներն ընկել են բարձրությունից։
Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Երեխաներից երկուսի վիճակը ծանր է, նրանք ողնաշարի բազմակի կոտրվածքներ են ստացել։ Մնացածի մոտ ևս կոտրվածքներ և ուղեղի ցնցում է գրանցվել։
Տեղեկություններ կան, որ բոլոր տուժածները մայրաքաղաք Էր- Ռիադի դպրոցներից մեկի աշակերտներն են։Նրանք ժամանցի վայր էին մեկնել դպրոցական էքսկուրսիայի շրջանակներում։










