Պոլսո հայոց պատրիարքը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, ով բավական երկար ժամանակ գտնվում է Սուրբ Փրկիչ հիվանդանոցում՝ իրեն հատկացված սենյակում, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։
Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, Մեսրոպ արքեպիսկոպոսի վիճակը վատացել է, նա բարձր ջերմություն և արյան ճնշման կտրուկ անկում է ունեցել։
Պատրիարքարանի պաշտոնական կայքում տեղեկություն է տարածվել, որ պատրիարքի առողջական վիճակն այժմ դեպի լավն է գնում։
Նա վերակենդանացման բաժանմունքում կշարունակի մնալ մինչև շաբաթվա վերջ՝ արյան ճնշման կարգավորման համար։










