Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու և հեռացել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 27-ին՝ ժամը 07.05-ին, հաղորդում է ստացվել, որ կայարանից դեպի փոքր կամուրջ տանող ճանապարհին մարդ կա ընկած:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նույն օրը, ժամը 07.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 59 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1970 թ. ծնված Դ. Գալստյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:










