Երևանի Հ. Քոչարի փողոցում վրաերթի են ենթարկել 65-ամյա կնոջ

10:10 • 28.02.13

«Ֆորդ Էսքորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փետրվարի 27-ին՝ ժամը 12.30-ին, Երևանի Հ. Քոչարի փողոցի թիվ 2/Ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ։
 

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն: