Պուտինը հերքել է մարդու իրավունքները խախտելու` Ռուսաստանի հասցեին հնչեցվող մեղադրանքները

21:21 • 28.02.13

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի համաձայնել, որ 2012թ. Ռուսաստանում բարդ իրավիճակ է եղել մարդու իրավունքների հետ կապված՝ նշելով, որ ամբողջ աշխարհում ընտրական գործընթացները զուգորդվում են մեղադրանքներով, որոնք կապվում են այդ ոլորտում խախտումների հետ, հաղորդում է INTERFAX գործակալությունը:

 

«Ես չեմ կարծում, թե 2012թ. ընթացքում մեր երկրում մարդու իրավունքների հետ բարդություններ են եղել», - հայտարարել է Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

«Ցանկացած երկրում, և դուք չեք կարող դրա հետ չհամաձայնել, խոշոր ընտրական գործընթացների ժամանակ միշտ քաղաքական պայքարը լարում է տեղի ունենում, միշտ փոխադարձ մեղադրանքներ են հնչում, և մշտապես դա զուգորդվում է կոչերով այլ կողմի կամ երրորդ կողմերին` աջակցել այս կամ այն կողմին, մշտապես խոսվում է ինչ որ խախտումների մասին», - նշել է Պուտինը

 

Պուտինի խոսքով, դա համընդանուր երևույթ է: «Ես չեմ կարծում, որ Ռուսաստանում 2012թ. այդ կապակցությամբ փոխվել է: Մենք 90-ականներին ընտրել ենք ժողովրդավարական ուղղով զարգացման ճանապարհը, և ՌԴ-ն այդ ուղղուց մտադիր չէ շեղվել», - ասել է ՌԴ նախագահը, պատասխանելով ֆրանսիացի լրագրողի հարցին: