Թուրքիայում ահաբեկիչներ են ձերբակալվել, որոնք ԱՄՆ դեսպանատան և եկեղեցիների վրա հարձակում էին ծրագրել
Ստամբուլում հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման 11 անդամ, տեղեկացնում է թուրքական «Սաբահ» օրաթերթը։
Հաղորդվում է, որ ահաբեկիչները ցանկանում էին ահաբեկչություն իրականացնել ԱՄՆ դեսպանատան, ինչպես նաև մի շարք սինագոգերի և եկեղեցիների մոտ։
Նրանց մոտ հայտնաբերվել է 22 կգ պայթուցիկ նյութ, 5 զենք և ատրճանակ։ Հարուցվել է քրեական գործ։
Խումբը Թուրքիա է մուտք գործել երկու տարի առաջ։ Կարճ ժամանակ անց նրանք հայտնվել են ոստիկանության ուշադրության կենտրոնում և երկար ժամանակ հետապնդվել են։
Իսկ գործողությունը սկսվել է այն բանից հետո, երբ 10 օր առաջ խումբը մեծ քանակությամբ պայթուցիկ է ձեռք բերել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Անկարայի դեսպանատան մոտ մահապարտ ահաբեկիչը պայթյուն էր իրականացրել։










