Սիրիայի իշխանությունները հայտնում են Հոմսում հզոր պայթյունի մասին
Սիրիայի Հոմս քաղաքում նվազագույնը մեկ մարդ է զոհվել և ևս տասնյակ մարդիկ վիրավորվել են ականապատ ավտոմեքենայի պայթյունի պատճառով, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով սիրիական պետական տեղեկատվական գործակալությանը:
Հալեպում ապստամբները կարողացել են իրենց վերահսկողության տակ առնել Օմեյադների հնամենի մզկիթը, հայտնում են ընդդիմության ներկայացուցիչները: Քաղաքում և արվարձաններում կառավարական ուժերի և ապստամբների միջև բախումները շարունակվում են:
Ընդդիմության տվյալներով՝ այսօր Սիրիայում արյունալի բախումների հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել:










