Chivas-ի գործարանում մի քանի հազար լիտր վիսկի է թափվել
Մի քանի հազար լիտր վիսկի է թափվել-գնացել Chivas Brothers-ի Դամբարթոնի (Շոտլանդիա) գործարանում, հայտնում է BBC-ն:
Դա տեղի է ունեցել պատահմամբ գիշերային հերթափոխի ժամանակ, երբ մաքրվել են սարքավորումները:
Կոյուղու ջրերը բաց թողնելու փոխարեն աշխատակիցը վիսկին է բաց թողել: Հոտն այնքան ուժեղ է եղել, որ այդ մասին ահազանգել են անգամ կոյուղագործները:
Chivas Brothers-ն արտադրում է աշխարհի 2-րդ ամենաշատ վաճառվող վիսկին՝ Ballantine's-ը: Այժմ ներքին հետաքննություն է սկսվել այս միջադեպի բերումով:










