ՀԱՀ-ում պայքար են սկսում բռնաբարությունների դեմ
Հարավային Աֆրիկայի նախագահ Ջեյքոբ Զուման հայտարարել է բռնաբարությունների դեմ պայքարի արշավ սկսելու մասին, որն առաջին հերթին ուղղված է միլիոնավոր հարավաֆրիկյան դպրոցականների պաշտպանությանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հարավային Աֆրիկայում սեքսուալ բռնությունները մեծ թիվ են կազմում: Դեռահասները՝ տղաները և աղջիկները, պարբերաբար ենթարկվում են սեքսուալ ծաղրանքների և բռնաբարությունների:
2006 թվականին Ջեյքոբ Զումային անմեղ էին ճանաչել բռնաբարության գործով: 2010 թվականին նա խոստովանել էր, որ երեխա ունի ընտանիքի ընկերոջ աղջկանից:










