Ավստրալիան իր պատմության ամենատաք ամառն է անցկացրել
Ավստրալիայում ավարտված ամառն ամենատաքն էր երկրի ողջ պատմության ընթացքում, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Երկրում միջին ջերմաստիճանը կազմել է 28.6 աստիճան, իսկ Սիդնեյում այս ամառ գրանցվել է նոր ջերմային ռեկորդ՝ +46С։
Հունվարի առաջին կեսին սաստիկ տապ է գրանցվել մայրցամաքի մեծ մասում։ Որոշ նահանգներում խոշոր հրդեհներ են բռնկվել։
Ավստրալիայի Կլիմայի ուսումնասիրության կենտրոնը զգուշացրել էր, որ էքստրեմալ տապի ժամկետները կավելանան, եթե շարունակվի մթնոլորտի աղտոտումը գազերով, որոնք սաստկացնում են «ջերմոցային էֆեկտը»։










