Բաղդադում լողացող ռեստորան է խորտակվել
Բաղդադում լողացող ռեստորանի հետ կապված միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ: Նման տեղեկություններ է հայտնում ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով քուվեյթական ԿՈՒՆԱ տեղեկատվական գործակալությանը:
Ըստ իրաքյան ուժային կառույցների տվյալների, հինգշաբթի օրը Տիգրիս գետի վրա՝ մայրաքաղաքային Էլ-Քարրադա թաղամասում նավ է խորտակվել, որի վրա հանգստանում էր 100-ից ավել մարդ: Հանգստյան օրերից առաջ նավի վրա էին հավաքվել մեծ թվով հյուրեր, որոնց մեծ մասը եկել էր քաղաքում հայտնի ձկնային ռեստորանը:
Ներկա պահին ոստիկանությունը և կամավորները շարունակում են մարդկանց որոնումները:










