Կիպրոսի նորընտիր նախագահն առաջին «մեսիջն» է հղել Թուրքիային

10:10 • 01.03.13

Կիպրոսում տեղի է ունեցել հանրապետության նորընտիր նախագահ Նիկոս Անաստասիադիսի երդմնակալության արարողությունը, ինչից հետո նա հասցրել է առաջին «մեսիջը» հղել Թուրքիային, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։

 

Խորհրդարանում կազմակերպված երդմնակալության արարողությունից հետո ունեցած իր ելույթում նա նշել է, որ աջակցում է Թուրքիայի՝ Եվրոպական Միությանն անդամակցությանը։


«Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ նոր հարաբերություններ սկսել»,-ասել է նա։

 

Դիմելով Կիպրոսի թուրքական հատվածի բնակիչներին՝ Անաստասիադիսն ասել է, որ պաշտպանելու է նաև նրանց իրավունքներն ու Կիպրոսի հարցը լուծելու է ամենակարճ ժամկետներում։