Ֆրանսիայում հետաձգել են 2 փղերի քնեցումը
Ֆրանսիայի պետական խորհուրդը որոշել է կասեցնել Լիոնի կենդանաբանական այգու 2 փղերին՝ Բեբիին և Նեպալին քնեցնելու որոշումը: Տուբերկուլյոզով հիվանդ փղերին ժամանակին պաշտպանում էր դերասանուհի Բրիջիթ Բարդոն: Գերատեսչությունը հրահանգել է հավելյալ թեստեր անցկացնել կենդանիների մոտ տվյալ հիվանդության հայտնաբերման համար, գրում է Newsru.com կայքը:
Խորհրդի որոշման մեջ ասվում է, որ սա ժամանակավոր է և ընդունված է արտակարգ պայմաններում և արգելում է սպանել փղերին՝ «մանրակրկիտ հետազոտություն անելու համար», որը կպարզի` արդյո՞ք փղերին քնեցնելու որոշումը օրինական էր, թե ոչ, հայտնում է Lyon կայքը:
Սա մեծ հաղթանակ է 2 կենդանիների պաշտպանների համար: Նախկինում փղերի սպանությանը դեմ էր հանդես գալիս Բրիջիթ Բարդոն՝ այդ անվանելով ստորություն: Նա նույնիսկ սպառնում էր, որ այն դեպքում, եթե Բեբին և Նեպալը քնեցվեն, ապա Դեպարդյեի նման նա Ռուսաստանի քաղաքացիություն կստանա և կտեղափոխվի այդ երկիր:
Բեբի և Նեպալ փղերը կենդանաբանական այգուն էին հանձնվել 10 տարի առաջ: Կենդանիների պաշտպանները պնդում էին, որպեսզի նրանց թույլատրեն փղերին որևէ մի տեղ բնակեցնել, որտեղ նրանց մշտապես կխնամեն:
Լիոնի իշխանությունները Բեբիին և Նեպալին ցանկանում էին քնեցնել 2012 թվականի վերջերին: Սակայն այդ որոշումը հետաձգել էին, որի ժամկետը ավարտվել էր մոտ 1.5 շաբաթ առաջ:
Ներկայում փղերին ևս մեկ հնարավորություն են տվել: Նրանց գործը կնայի ադմինիստրատիվ դատարանը:










