ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը խոչընդոտում են լրագրողների աշխատանքը Գազայում

08:32 • 01.03.13

Իսրայելի և Սիրիայի միջև 2012թ. նոյեմբերին հերթական ռազմական հակամարտությունը տեղի ունեցավ:


Դեպքի վայրում աշխատող լրագրողների թվում կար նաև Գազայի հատվածում աշխատող մի թղթակից, ով եբրայերենով գրված իր հոդվածներն ուղարկում էր առաջատար հրեական պարբերականին: Այդ ժամանակվանից ի վեր ոչ մի լուրջ նյութ իսրայելական մամուլի համար Սամի Ալ-Աջրամին չկարողացավ գրել, հաղորդում է russian.rt.com-ը:


ՀԱՄԱՍ-ը պաղեստինցի լրագրողներին արգելել էր աշխատել «թշնամական» իսրայելական ԶԼՄ-ների հետ: Հրեական պետությունը ՀԱՄԱՍ-ին ահաբեկչական խմբավորում է համարում:


Այժմ Սամին իր առաքելությունը տեսնում է նրանում, որ հակամարտության մասնակիցներին օգնի իրար ավելի լավ հասկանալ:


Երբ նրա 9-ամյա դուստրը վիրավորվել էր Իսրայելի կողմից հրթիռային ռմբահարման հետևանքով, հենց իսրայելական թղթակցությունն է երեխային անցկացրել սահմանից այն կողմ և կազմակերպել նրա բուժումը:


Նա նաև իսրայելական մամուլում է հրապարակել Գազայի հատվածի ռմբահարման պատճառով իր ցասման ու ցավի պատմությունը:


Ստացվում է, որ լրագրողները խաչաձև կրակի տակ են հայտնվել: Իսրայելական լրագրողներին ևս արգելված է Գազայում աշխատել: Միգուցե տարօրինակ է, բայց նրանց ոչ թե ՀԱՄԱՍ-ն է կանգնեցնում, այլ Իսրայելի իշխանությունները, որոնք հայտարարում են, թե իբր այնտեղ աշխատելը շատ վտանգավոր է:

 

Արդյունքում Գազայից ստացվում են միայն այն հաղորդումները, որոնք ՀԱՄԱՍ-ի հավանությանն են արժանանում:

Իր բանակի գործողությունների պատճառով Իսրայելի վարկանիշը 20 կետով նվազել է Մամուլի ազատության 2013թ. համաշխարհային վարկանիշում:


Խոչընդոտները, որոնք ստեղծվում են երկու կողմերի լրագրողների համար, ամենևին էլ չեն նպաստում Գազայի հատվածում իրավիճակի հասկացված լինելուն, այլ առատորեն կարծրատիպեր են ծնում սահմանի երկու կողմում և առավել խորացնում փոխադարձ ատելությունն ու անհանդուրժողականությունը: