Մամեդյարովը Փարիզ է մեկնել՝ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Փարիզ՝ ԼՂ խնդրի կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևին։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը, սակայն, չի նշել հանդիպման ամսաթիվը։
Նա ընդգծել է, որ Մամեդյարովի առանձին հանդիպում Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ծրագրված չէ։
Ավելի վաղ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորն ԱՊԱ-ին հայտնել էր, որ միջնորդներն առաջարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպել Փարիզում՝ նախքան միջնորդների՝ տարածաշրջան հերթական այցը։










