Գարնան առաջին օրը Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց լռության ուխտով (լուսանկարներ)
Այսօր գարնան առաջին օրն է, և սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր՝ մարտի մեկին, միշտ գնում էր Աշտարակի ձոր: Այսօր Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսին հիշեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա անուն առ անուն հիշատակեց մարտիմեկյան զոհերին՝ Տիգրան Խաչատրյան, Գոռ Քլոյանը, Գրիգոր Գևորգյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Զաքար Հովհաննիսյան, Սամվել Հարությունյան, Համլետ Թադևոսյան, Հովհաննես Հովհաննիսյան և Տիգրան Աբգարյան:
«Երդում պետք է տանք, որ այլևս երբեք հայ մարդու արյունը հայկական հողի վրա չի հոսելու»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հայտարարելով, որ այսօր լռության ուխտ է, զոհերի հիշատակը հարգելու օր:
Քիչ հետո նա և ՀՀ քաղաքացիները գնալու են Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող հրապարակ ՝ ոգեկոչելու տասը զոհերի հիշատակը, մարդկանց հիշատակը, որ զոհ գնացին ազատության համար:
«Ամեն մեկը յուրովի՝ իր հոգու մեջ պետք է վերլուծի սեփական և այս ողբերգության մեջ սխալը գտնի, թե ինչպես եղավ, որ մեր հողում, մեր սերունդը թույլ տվեց, որ հեղվի հայ մարդու արյունը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վաղը Ազատության հրապարակում մեկնարկող հանրահավաքին ՝ լռության ուխտի ավարտին պետք է տրվի այդ հարցի պատասխանը: «Որ այլևս երբեք չլինի նման բան»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա ավելացրեց,՝«Իմ սիրտը, հոգին, էությունը կիսում է ցավըմեր զոհերի ընտանիքների հետ: Եվ պետք է ասեմ, որ ով կազմակերպեց նաև պատասխատանատվություն պետք է կրի»:
Այսօր Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա «Մարտի մեկի» տասը զոհերի հոգեհանգստյան պատարագ:










