Հավերժ ընկերներ. Դենիս Ռոդմանը դարձել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպած առաջին ամերիկացին (լուսանկարներ)
Ամերիկյան բասկետբոլի նախկին աստղ Դենիս Ռոդմանը դարձել է առաջին ամերիկացին, ում «բախտ է վիճակվել» հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, գրում է Газета-ն։
NBA Chicago Bulls-ի նախկին աստղը Կիմ Չեն Ընի հետ ներկա է գտնվել Հյուսիսային Կորեայի հավաքականի և Garlem Globetrotters թիմի՝ Փհենյանում կայացած բասկետբոլի ցուցադրական հանդիպմանը։
Հյուսիսային Կորեայի երիտասարդ առաջնորդը Chicago Bulls-ի ու Ռոդմանի վառ տաղանդի երկրպագուն է եղել։ Նախկին բասկետբոլիստը հայտարարել է, որ «այժմ Հյուսիսային Կորեայի առաջնորդը, անկախ Վաշինգոտնի և Փհենյանի լարված հարաբերություններից, ողջ կյանքի հավատարիմ ընկեր է ձեռք բերել»։
Ցուցադրական հանդիպումից հետո Ռոդմանի հետ ԱՄՆ-ից ժամանած լրագրողը մոտեցել է Կիմ Չեն Ընին և նրան Ամերիկա հրավիրել, ինչին ի պատասխան առաջնորդը բարձր ծիծաղել է։










