Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի են ենթարկել 63-ամյա տղամարդու և 6-ամյա տղայի

10:23 • 01.03.13

«Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 121 հասցեի մոտ փետրվարի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել 63-ամյա մի տղամարդու և 6-ամյա տղայի։


Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: