Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի են ենթարկել 47-ամյա տղամարդու
10:29 • 01.03.13
«ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 1-ին՝ ժամը 00.05-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 135 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա տղամարդու։
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










