Ճապոնիայում ձնաբքի պատճառով վթարի է ենթարկվել գերարագ գնացքը

23:30 • 02.03.13

Ճապոնիայի հյուսիսում ուժեղ ձնաբքի պատճառով վթարի է ենթարկվել գերարագ գնացք, որում եղել է 130 ուղևոր, հաղորդում է Корреспондент.net–ը՝ հղում կատարելով NewsAsia հեռուստաալիքին:


Արտակարգ
միջադեպը տեղի է ունեցել Ակիտա պրեֆեկտուրայի կայարանում: Մասնավորապես հայտնի է, որ Komachi №25 գնացքի ամբողջ կազմից ռելսերից դուրս է եկել միայն առաջին վագոնը:


Ըստ
գնացքի մեքենավարի, նրան հաջողվել է օգտագործել արտակարգ արգելակումը: Տուժածների մասին տեղեկություններ չկան:


East Japan Railway
ընկերությունը, որին պատկանում է գնացքը, հայտարարել է, որ եղանակային վատ պայմանների պատճառով դադարեցնում է գնացքների աշխատանքները: