ՆԱՏՕ-ի ուժերը ներողություն են խնդրել Աֆղանստանում երեխաների մահվան համար

22:32 • 02.03.13

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունը ներողություն է խնդրել երկու աֆղանստանցի երեխաների մահվան համար, որոնք փետրվարին զոհվել էին Ուրգուզան նահանգում ուղղաթիռային ռմբահարման հետևանքով, հաղորդում է BBC-ն:


ՆԱՏՕ-ի զինվորականները երեխաներին շփոթել էին գրոհայինների հետ: Միջազգային կոալիցիոն ուժերի հրամանատար գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է, որ առաքելությունը իր վրա է վերցնում կատարվածի ողջ պատասխանատվությունը:


Երեխաների վրա, որոնք դեռ 7 տարեկան չկային, կրակել էին Ավստրալիայի զորակազմի օդաչուները: