Սիրիայի ընդդիմության պնդմամբ՝ իրենք գրավել են Հալեպի ոստիկանական ակադեմիան և սպանել 34 զինվորականի
Սիրիական ընդդիմությունը, որը զինյալ պայքար է մղում Բաշար ալ-Ասադի կառավարական զորքերի դեմ, հաղորդել է, որ հարձակման ընթացքում իրենց կողմից Հալեպում 34 զինծառայող է սպանվել. տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ «Ֆրանս պրեսս»-ի հղումով։
Զինյալները պնդում են, որ իրենք հարձակում են իրականացրել Հալեպի մոտակայքում կառավարական զորքերի հսկողության ներքո գտնվող ոստիկականական ակադեմիայի վրա։
Նրանք հայտարարել են, թե ակադեմիայի մեծ մասն անցել է իրենց տնօրինության տակ: Կառավարությունը, սակայն, այս տեղեկությունը չի հաստատել։
Սիրիայում 2011թ.-ի մարտից շարունակվում է զինյալ հակամարտությունը կառավարական ուժերի և զինյալ ըննդդիմության միջև։
ՄԱԿ-ի տվյալներով, այս ընթացքում երկրում զոհվել է շուրջ 70.000 մարդ։ Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ բախվում են լավ զինված ապստամբերի հետ, որոնք աջակցություն են ստանում դրսից։










