Հնդկուհիները սմարթֆոններն օգտագործում են բռնաբարությունից պաշտպանվելու համար

19:04 • 03.03.13

Հնդկաստանում աճում է բջջային հեռախոսների հավելյալ ծրագրերի ու կայքերի ժողովրդականությունը, որոնք ուղղված են բռնաբարությունների դեմ պայքարին: Մասնագիտացված ռեսուրսների միջոցով, հայտնում է Russia Today-ը, կարող են ինքնապաշտպանության հնարքներ սովորել և նույնիսկ անանուն հայտնել սեռական ոտնձգությունների մասին:


Ամենամեծ ժողովրդավարություն վայելող կայքերից է դարձել Safecity.in-ը, որը ստեղծվել է 4 կանանց նախաձեռնությամբ: Այստեղ բռնությունների զոհերը կարող են իրենց բարկությունը մեղմել, միմյանց հոգեբանական օգնություն ցույց տալ և ինտերնետ հանրույթին նախազգուշացնել վտանգավոր վայրերի մասին:

 

Պոտենցիալ բռնաբարության վայրն այդ կայքում կարելի է «նշել» սուլոցի, կեղտոտ հայացքի, անվայել առաջարկի միջոցով:

 

Ռեսուրսը կապ ունի SafeTrac բջջային ծրագրի հետ, որում կա SOS կոճակը: Դրանով կարելի է նախազգուշացում ուղարկել ընտրված համարներին, ինչպես նաև՝ հարազատներին թույլ տալ հետևել բաժանորդի գտնվելու վայրին, հայտնում է The Daily News-ը:


Հունվարին Հնդկաստանի ներքին գործերի նախարարությունը իր սեփական անվճար ծրագիրն էր ստեղծել՝ ծառայություններ համարի արագ հավաքման համար:


Այս և նույնանման ծրագրերն օգտագործողների մեծ մասը աշխատող կանայք են, որոնք ստիպված են ուշ ժամի տուն վերադառնալ: Խնդիրը սակայն այն է, որ ինտերնետի բացակայությանն դեպքում այս ծրագրերը չեն գործում: Նաև այն, որ Հնդկաստանի բնակիչներից շատերը պարզապես չեն կարող իրենց թույլ տալ բջջային հեռախոս գնել:


Անցած տարվա վերջից Հնդկաստանում մի շարք աղմկահարույց բռնաբարության դեպքեր էին արձանագրվել: 1971-ից ի վեր բռնաբարության դեպքերը Հնդկաստանում տասնապատիկ ավելացել են: