Սիրիայի նախագահը կառաջադրի իր թեկնածությունը գալիք ընտրություններին

14:52 • 03.03.13

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կմասնակցի այդ երկրի նախագահի հաջորդ ընտրություններին, որը տեղի կունենա 2014-ին, հայտնում է Courier Mail-ը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարարի հայտարարությունը:

 

«Հաջորդ ընտրություններին նախագահ Ալ-Ասադը կմասնակցի այլոց նման, և Սիրիայի ժողովուրդը կընտրի ում կկամենա», - ասել է Ալի Աքբար Սալեհին՝ Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալեմի հետ իր համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Սալեհին հայտնել է նաև Իրանի պաշտոնական դիրքորոշումը, որի համաձայն՝ Ալ-Ասադը պետք է Սիրիայի լեգիտիմ նախագահ մնա մինչև 2014-ը:


Սիրիայի արտգործնախարարը բանակցությունների համար Դամասկոս է ժամանել գիշերը:
Ալ-Ասադի հրաժարականի պահանջից սկսած արդեն 2 տարի ձգվող Սիրիայի հակամարտությանը 70 հազար մարդ է զոհ գնացել:


Սիրիայի նախագահը ընտրվում է 7 տարի ժամկետով: Վերջին անգամ Բաշար ալ-Ասադը ընտրվել է 2007-ին: Թե այդ ժամանակ, թե դրանից առաջ նա ընտրություններում միանձնյա է առաջադրվել՝ մրցակիցներ չի ունեցել: