Բանգկոկում կմեկնարկի բնապահպանական միջազգային համաժողով՝ 178 երկրների մասնակցությամբ

12:54 • 03.03.13

Բանգկոկում այսօր կբացվի միջազգային համաժողովը՝ նվիրված ոչնչացման վտանգի առջև գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհին. տեղեկացնում է BBC ռուսական ծառայությունը։

Միջոցառմանը կմասնակցեն 178 երկրների պատվիրակություններ։


Պատվիրակները պետք է քննարկեն 40 տարի առաջ ընդունված և մինչև այժմ գործող միջազգային կոնվենցիայի մեջ 70 փոփոխություններ մտցնելու հարցը։

 

Սուր հարցերի թվում է փղոսկրի անօրինական միջազգային առևտուրը, ինչպես նաև սպիտակ արջերի որսն արգելելուն նվիրված քննարկումը։

 

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, կոնֆերանսի հետաքրքիր ասպեկտներից մեկն աշխարհի խոշորագույն երկու տնտեսությունների՝ Միացյալ նահանգների և Չինաստանի քաղաքական դաշինքն է։


Նրանք միացյալ ճակատով հանդես են գալիս ասիական կրիաների վաճառքը սահմանափակելու հարցում։ Համաժողովը կշարունակվի մինչև մարտի 14-ը։