Բրիտանական նախկին կարդինալը ներողություն է խնդրել իր վարքի համար

23:58 • 03.03.13

Մեծ Բրիտանիայում կաթոլիկ եկեղեցու ամենաբարձրաստիճան հոգևորական դարձած կարդինալ Քիտ Օ’Բրայենը, ով իր պաշտոնը լքել էր հոգևորականների հանդեպ անվայելուչ պահվածքի համար, ներողություն է խնդրել իր գործողությունների համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Բաց նամակում Օ’Բրայենը խոստովանել է, որ որոշ պահերին նրա պահվածքը չէր համապատասխանում քահանաների և արքեպիսկոպոսների համար նախատեսված չափանիշներին: Նա ներողություն է խնդրել նրանցից, ում վիրավորել է:

 

Փետրվարի սկզբին՝ Բենեդիկտոս XVI-ի պաշտոնը լքելու հայտարարությունից առաջ, Սենդ-Էնդրյուսկյան և Էդինբուրգյան եպիսկոպոսությունների 3 քահանա և 1 մեկ նախկին հոգևորական բողոքել էին ՄԵծ Բրիտանիայում պապական ներկայացուցչին՝ նշելով, որ Օ’Բրայենը անհարգալից է վերաբերվել նրանց նկատմամբ: Նրանց բոլոր մեղադրանքները վերաբերվում էին 1980-ական թվականներին: