Իրանում գրավի դիմաց բանտից ազատ են արձակվել 14 լրագրողներ
Իրանում գրավի դիմաց բանտից ազատ են արձակվել են ռեֆորմիստական հրատակչությունների 14 լրագրողներ, ովքեր ձերբակալվել էին հունվար ամսին և մեղադրվում էին Արևմուտքի հետ համագործակցության մեջ: Այս մասին կիրակի օրը հայտնել են տեղական ԶԼՄ-ները, հաղորդում է INTERFAX-ը: Եվս 4 լրագրողներ դեռևս բանտում են գտնվում:
Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ 2012թ. դեկտեմբերի դրությամբ Իրանի բանտերում էին պահվում 45 լրագրողներ:










