Amazon-ից հանվել են բռնաբարության կոչերով շապիկները

16:27 • 03.03.13

Twitter սոցիալական ցանցում հորդոր է տարածվել՝ դիմել Amazon վաճառքների կայքին՝ հայտնելու զզվանքն առ այն, որ այդ կայքում բռնաբարության կոչով շապիկներ են վաճառվում, հայտնում է Daily Mail-ը:

 

Խոսքը Երկրորդ Համաշխարհային ժամանակներից հայտնի «Keep Calm and…» («Պահպանեք հանգստություն և…») նախաբանով ու ըստ հայեցողության իրենց շարունակությունը ստացող թրենդային կոչերի մասին է, որն այս դեպքում ստացել է «Rape Them» («Բռնաբարեք նրանց») հավելումը:

 

Շապիկներն արտադրող ամերիկյան Solid Gold Bomb-ը արդարացել է, որ դա զուտ «համակարգչային սխալի» հետևանք է, և իրենք գաղափար չունեն, թե ինչպես է դա հայտնվել է շապիկներին: Համաշխարհային սխալի հետևանքով շապիկների վրա հայտնվել են նաև իգական սեռի ներկայացուցիչների դեմ բռնության այլ կոչեր, ինչպիսիք են. «…դանակահարիր նրան», «…բռունցքով հարվածիր նրան», «… սպանիր նրան»:

 

Ամեն դեպքում, գիշերը Amazon-ը ստիպված է եղել վաճառքից հանել այդ շապիկները, որոնց արժեքը մոտ 20 ԱՄՆ դոլար է: