Մուբարաքի գործի քննությունը կվերսկսվի ապրիլի 13-ին
«Դարի գործի» քննությունը, որով Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը ցմահ ազատազրկման էր դատապարտվել, կվերսկսվի ապրիլի 13-ին. ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Կահիրեի վերաքննիչ դատարանի տեխնիկական հանձնաժողովի ղեկավար Ուսամ Ֆարիդը։
«Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքի և ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլիի գործի քննությունը կկայանա ապրիլի 13-ին՝ Եգիպտոսի մայրաքաղաքի վերաքննիչ դատարանի ղեկավար Սամիր աբու ալ-Մաութայի գլխավորությամբ»,-ասել է Ֆարիդը։
Հիշեցնենք, որ 2012թ.-ին Մուբարաքը և ՆԳՆ նախկին ղեկավար Հաբիբ ալ-Ադլին դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 2011թ.-ի հունվարի իրադարձությունների ընթացքում խաղաղ ցուցարարների մահվան մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով։
Մուբարաքի դատապաշտպաններն իրավունք ունեին 6 ամսվա ընթացքում բողոքարկել վճիռը։ Սկզբում վերաքննիչ դատարանի կողմից գործի քննությունը նշանակվել էր 2012թ.-ի դեկտեմբերի 2-ին, իսկ ավելի ուշ տեղափոխվել էր 2012թ.-ն։










