Հալեպի ոստիկանական ակադեմիայի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 200-ի
Սիրիայի ընդդիմադիրների և կառավարական զորքերի միջև Հալեպի ոստիկանական ակադեմիայի համար մղված մարտերի ընթացքում զոհերի թիվն անցել է 200-ը. տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Լոնդոնում գործող Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի տվյալներով՝ մարտերն ակադեմիայի մոտակայքում շարունակվել են 8 օր։
Հաղորդվում է, որ վերջին օրվա ընթացքում ընդդիմադիր խմբերի հարձակման ընթացքում զոհվել է Սիրիայի կառավարական զորքերի 34 զինծառայող։










