Եղիսաբեթ 2-րդը հոսպիտալացվել է
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդին հիվանդանոց են տարել, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Բուքինգհեմի պալատի ներկայացուցչի հայտարարությունը:
Նույն առիթով ANC News-ը մանրամասնում է , որ թագուհին ըստ երևույթին ստամոքսի խնդիր ունի, որն իր հերթին վարակի արդյունք է:
Պալատից հայտնել են, որ 86-ամյա միապետուհու այցը Հռոմ կհետաձգվի: Կհետաձգվեն կամ չեղյալ կհայտարարվեն նաև առաջիկա շաբաթվա համար ծրագրված այն միջոցառումները, որոնց նախատեսվում էր թագուհու մասնակցությունը:










