Իրաքի ավիացիան և Սիրիան հարձակում են գործել ընդդիմադիր զինյալների վրա. Սիրիայի ընդդիմություն

10:27 • 03.03.13

Սիրիայի և Իրաքի սահմանին մոտ՝ Յարուբիա քաղաքի մոտակայքում ընթացող մարտերի ընթացքում իրաքցի զինծառայողները հրետանային կրակ են բացել ընդդիմադիր զինյալների վրա, ապա նրանց նաև ավիացիոն հարվածներ են հասցվել. հայտարարել է Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչ Հասան աշ-Շամարին։
 

Ինչպես տեղեկացնում է ռուսական Взгляд-ը, նրա տվյալներով զոհվել են 6 զինյալներ, վիրավորվել են ևս 7-ը։ Աշ-Շամարին չի բացառել, որ սիրիական հրամանատարությունը  սահմանամերձ այս գոտում համակարգում է իր գործողություններն Իրաքի հետ։


Արաբական հեռուստաընկերությունները տեղեկացրել էին, որ ծայրահեղական «Ջեբհաթ ալ-Նուսրա» և «Ֆարուքի բրիգադ» ծայրահեղական խմբավորումները գրոհել և 3 օր տևած մարտերից հետո գրավել էին Յարուբիա քաղաքը՝ այնտեղ իրենց դրոշը պարզելով։


Նահանգապետ Նայնավ Ասիլ ալ-Նաջիֆիի խոսքերով՝ իրաքցի սահմանապահները պարզապես կրակ են բացել այն դիրքերի վրա, որտեղից Իրաքի տարածքը ռմբակոծվել է։