Դևիդ Կոպերֆիլդին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԱՄՆ-ում
Աշխարհահռչակ իլյուզիոնիստ Դևիդ Կոպերֆիլդին տեղափոխող ինքնաթիռը, դեռևս անհայտ պատճառներով, ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել ԱՄՆ-ի Իլինոյս քաղաքում, հայտնում է Life News-ը։
Կոպերֆիլդն ուղևորվելիս է եղել Նյու Յորք՝ հանրահայտ Today Show-ին մասնակցելու համար, սակայն արտակարգ վայրէջքի պատճառով այդպես էլ չի հասել նշանակման վայր։
Իլյուզիոնիստը տեղի ունեցածի մասին անմիջապես տեղեկացրել է իր երկրպագուներին՝ սոցկայքի իր էջում թողնելով հետևյալ գրառումը.«Ամեն ինչ կարգին է։ Մենք չնախատեսված վայրէջք ենք կատարել Իլինոյսում։ Շատ վախենալու էր»։










