Չինաստանում երկրաշարժ է տեղի ունեցել. 30 վիրավոր, կան ավերածություններ

09:18 • 04.03.13

Չինաստանի հարավ-արևմտյան Յուննան նահանգում գրանցված երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 30 մարդ, որոնցից 3-ի վիճակը ծանր է, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։

 

Երկրաշարժի մագնիտուդը եղել է 5.5։ Առաջին ցնցմանը հետևել է 34 հետցնցում։

 

Ընդհանուր առմամբ, նահանգային իշխանությունների տեղեկության համաձայն, տուժել է 92.000 բնակիչ, նրանցից մոտ 12.000-ը տարհանվել է։ Փլվել է 1.781 տուն, վնասվել 83.434 շինություն, ներառյալ՝ դպրոցներ։
 

Աղետի գոտի է ուղարկվել 3.000 վրան, տաք հագուստ։