Իրաքում անհայտ մարդիկ 40 սիրիացի զինվոր են սպանել

23:50 • 04.03.13

Իրաքի արևմտյան Անբար նահանգում սպանվել է շուրջ 40 սիրիացի զինվորական և Իրաքի քաղաքացիներ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով Իրաքի իշխանություններին:


Սիրիական զինվորների մի խումբը իրաքյան սահմանը անցել էր անցյալ ուրբաթ՝ փախչելով ապստամբներից:


Նրանց վրա հարձակվել են հենց այն ժամանակ, երբ զինվորներին տեղափոխում էին Սիրիայի սահմանին մոտ: Դեռևս հայտնի չէ, թե ով է կազմակերպել այս հարձակումը: