Կարդինալները հավաքվել են Վատիկանում խորհրդակցության

08:54 • 04.03.13

Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալներն աշխարհի բոլոր անկյուններից հավաքվել են Վատիկանում՝ նոր Պապի ընտրությունից առաջ նախնական խորհրդակցության, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

 

Դռնփակ խորհրդակցության ընթացքում, որը կտևի մեկ շաբաթ, կարդինալները կընտրեն կոնկլավի՝ նոր պոնտիֆիկոսի ընտրության գաղտնի քվեարկության ամսաթիվը։

 

BBC-ի թղթակից Դևիդ Ուիլլիի հաղորդմամբ՝ եկեղեցու ղեկավարությունը մի շարք միջոցառումներ է ձեռնարկել պոնտիֆիկոսի ընտրության ընթացքում տեղեկության արտահոսք թույլ չտալու համար։ Բջջային հեռախոսների օգտագործումն ընդհանրապես կարգելվի, իսկ տեխնիկական սպասարկողները կստուգեն՝ չկան արդյոք սենյակում գաղտնալսող սարքեր։

 

Հիշեցնենք, որ Բենեդիկտոս 16-րդը Պապական գահը լքել է փետրվարի 28-ին։