ԱՄՆ-ում հայրը սպանել է իր 12-ամյա դստերը և ինքնասպան եղել

23:25 • 04.03.13

ԱՄՆ Քլիվլենդի ոստիկանությունը դաժան հանցագործություն է հետաքննում` տղամարդը ատրճանակից կրակել է իր աղջկա կրծքավանդակին, որից հետո ինքնասպան եղել: Աղջիկը դրանից հետո դեռ մի քանի ժամ ողջ է եղել, սակայն հիվանդանոցում մահացել է, հաղորդում է RT-ն:


Գիշերը քաղաքի ոստիկանները միջադեպի մասին անանուն զանգ են ստացել: Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են կրծքավանդակի շրջանում հրազենային վերքով մեկ երեխայի և մահացած 46-ամյա տղամարդու` գլխի շրջանում հրազենային վերքով:


Աղջկան MetroHealth բժշկական կենտրոն են տեղափոխել, որտեղ որոշ ժամանակ անց նա մահացել է:


Միջադեպի պատճառները քննվում են:


Հիշեցնենք, որ ոչ պակաս սարսափազդու դեպք էր տեղի ունեցել նույն Քլիվլենդ քաղաքում մեկ տարի առաջ, երբ 60-ամյա տղամարդը երկու մարդ էր սպանել, քանի որ նրանք Facebook-ի իրենց ընկերների ցանկից ջնջել էին իր աղջկան: