Տասնյակ մարդիկ են զոհվել Կոնգոյում օդանավի կործանման հետևանքով
Ուղևորատար օդանավը, աղետի մատնվելով, ընկել է Գոմա քաղաքի բնակելի թաղամասի վրա: Քաղաքը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում է գտնվում, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
Օդանավի աղետի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, հաղորդել են տեղի ուստիկանության ներկայացուցիչները:
Fokker մակնիշի օդանավը, որը տեղական CCA ավիաընկերությանն էր պատկանում, վայր է ընկել վայրէջքի գործողությունից մի փոքր առաջ:
Նախնական վարկածով, աղետի պատճառ է հանդիսացել վատ եղանակը: Հաղորդվում է 36 զոհերի մասին, 4 հոգու հաջողվել է փրկվել:










