Gazeta.ru-ի գլխավոր խմբագիրը լքել է պաշտոնը

14:40 • 04.03.13

Ռուսական Gazeta.ru լրատվական կայքի գլխավոր խմբագիր Միխայիլ Կոտովը լքել է պաշտոնը՝ նշելով, որ հեռանում է սեփական ցանկության համաձայն, հայտնում է Взгляд-ը։

 

Սակայն նման քայլի պատճառը նա չի նշել։ Որոշ տվյալների համաձայն՝ Կոտովի հեռանալը պայմանավորված է լրատվամիջոցի նոր ղեկավարության հետ տարաձայնություններով։

 

ԶԼՄ-ի գործադիր տնօրեն Դմիտրի Սերգեևը հայտնել է, որ այս որոշումը բոլորի համար անսպասելի է եղել։ Թե ով կզբաղեցնի թափուր պաշտոնը, դեռ հայտնի չէ։

 

Կոտովը գլխավոր խմբագիր էր նշանակվել 2010-ի ամռանը։