Օբամայի եղբայրը որոշել է հետևել եղբոր օրինակին

12:24 • 04.03.13

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի 55-ամյա եղբայրը՝ Ռոյ Աբոնգո Մալիկ Օբաման, որոշել է բռնել իր եղբոր ուղին և մուտք գործել մեծ  քաղաքականություն։ Ինչպես նշում է Daily Mail-ը, այսօր Քենիայում ընթանում են միանգամից մի քանի ընտրություններ, որոնց շրջանակներում քաղաքացիները կընտրեն նախագահին, խորհրդարանի անդամներին, շրջանների ղեկավարներին։

 

Պարբերականի ունեցած տվյալների համաձայն՝ Մալիկ Օբաման իր թեկնածությունն է առաջադրել Սիայա շրջանի ղեկավարի պաշտոնի համար և ընտրվելու դեպքում նրա իշխանության տակ կհայտնվի 1 մլն քենիացի։ Տեղի բնակիչներին վստահություն ներշնչելու համար Մալիկը պարծենում է «միջազգային մակարդակի իր կապերով» և իր քարոզարշավի ընթացքում նույնիսկ օգտագործել է իր եղբոր հանրահայտ կարգախոսը. «Քվեարկե՛ք Օբամայի օգտին, քվեարկե՛ք հանուն փոփոխության» (Vote Obama — vote for change)։

 

Քարոզարշավի ընթացքում Մալիկի վստահված անձինք բաժանել են նրա թռուցիկները, որտեղ առաջին էջին զետեղված է Մալիկի և Միացյալ Նահանգների նախագահի համատեղ լուսանկարը։

 

Սակայն Օբամայի եղբոր ճանապարհը դեպի մեծ քաղաքականություն, չնայած «միջազգային մեծ կապերին», ըստ ամենայնի, այդքան էլ հարթ չի լինի, քանի որ հարազատները նրան մեղադրում են իր 12 կանանցից 2-ին պարբերաբար ծեծի ենթարկելու, ինչպես նաև  անչափահաս աշակերտուհուն գաղթակղելու համար, ինչը Քենիայում լուրջ հանցագործություն է համարվում։