«Գրողի ծոցը կորչի թագավոր Պուտինը». Մոսկվայի Կարմիր հրապարակում ձերբակալվել են ակտիվիստներ
Մոսկվայի Կարմիր հրապարակում այսօր ձերբակալվել է «Գրողի ծոցը կորչի թագավոր Պուտինը» պաստառը պարզած 3 մարդ, հայտնում է Газета-ն՝ «Новая газета»-ին։
Նրանք ձեռնաշղթաներով գամել են իրենց երկաթյա ճաղերին և պարզել «Գրողի ծոցը կորչի թագավոր Պուտինը» պաստառը։ Ակտիվիստները ձերբակալվել են։
Բոլոր ձերբակալվածներն ընդդիմադիր «Ձախ ճակատ» շարժման ակտիվիստներ են։
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ռուսաստանում կայացան նախագահական ընտրություններ, որոնցում հաղթեց Վլադիմիր Պուտինը։










