Երկրաշարժ Իրանում, այն զգացվել է նաև Հայաստանում

10:03 • 04.03.13

Իրանի Ահար քաղաքից 26 կմ դեպի արևմուտք այսօր՝ տեղի ժամանակով ժամը 00.59-ին, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:


Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը՝ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:


Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 38,480 և արևելյան երկայնության 46.750:
Երկրաշարժը զգացվել է Մեղրիում` 3 բալ ուժգնությամբ: