Մեծ Բրիտանիայի թագուհուն դուրս են գրել հիվանդանոցից

19:41 • 04.03.13

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները, հրապարակվել է անգամ միապետի դուրսգրման լուսանկարը, որում նա ժպտում է:


Թագուհին Լոնդոնի Էդվարդ 7-րդի անվան հիվանդանոցում է գտնվել 2 օր և դուրս է գրվել արագ ապաքինումից հետո: Նրա մոտ ստամոքսի բորբոքային հիվանդություն էր ախտորոշվել:

 

Բուքինգհեմի պալատից հայտնել են, որ չնայած հիվանդությանը, թագուհին իրեն ավելի լավ է զգում և լավ հոգեվիճակում է:

 

Հոսպիտալացման պատճառով 88-ամյա թագուհու հանդիպումները մեկ շաբաթվա կտրվածքով հետաձգվել էին: Նոր օրակարգի մասին պալատից կհայտնեն առաջիկայում:

 

Նշվում է, որ վերջին անգամ Եղիսաբեթ 2-րդը հիվանդանոց էր տարվել 10 տարի առաջ: